Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սուրմալու»-ի մոտակա տարածքում օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.6 անգամ

«Սուրմալու»-ի մոտակա տարածքում օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 
գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.6 անգամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ»,- նշված է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նաև Երևանի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալները.

 Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։

 Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]