Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի 
գլխավոր տեսչություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որի կազմում եղել են շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացել են Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է նաև Հուսալիության թեստավորման և քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]