Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության

Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը նշել է, որ վիրահատությունը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։

«Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի նաև մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 

Օգոստոսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացրել: Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]