1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 ԵՄ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում 6 տոկոսով ավելացրել է ջերմոցային գազերի արտանետումները

 ԵՄ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում 6 տոկոսով ավելացրել է ջերմոցային գազերի արտանետումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 6 տոկոսով ավելացրել Է ջերմոցային գազերի արտանետումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը»:

«2022 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ի տնեսությունում ջերմոցային գազերի արտանետումները կազմել են 1,029 միլիարդ տոննա CO2-ի համարժեքով, ինչը 7 տոկոսով եւ 6 տոկոսով ավելի Է, քան 2020 եւ 2021 թվականների ժամանակամիջոցում»,- ասված Է գործակալության հայտարարության մեջ:

Ըստ որում «Եվրոստատն» ընդգծում Է, որ 2019 թվականին, այսինքն՝ մինչեւ կորոնավիրուսի համավարակի սկսվելը, ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, եղել Է ավելի ցածր: Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել Է գործողությունների ընդգրկուն պլան մինչեւ 2050 թվականը ԵՄ-ում ածխածնային արտանետումների լրիվ վերացման համար, ինչը պահանջում Է Եվրամիության Էկոնոմիկայի լիակատար վերակառուցում:

Մասնավորապես, ԵՀ-ն հանդես Է եկել ԵՄ երկաթի եւ պողպատի (այդ թվում խողովակների եւ ռելսերի), ալյումինի, ցեմենտի, պարարատանյութերի եւ ԷլեկտրաԷներգիայի ներմուծման «կլիմայական» մաքսատուրքեր սահմանելու առաջարկությամբ: ԵՀ-ի պլանի համաձայն՝ 2023-ից մինչեւ 2025 թվականը կգործի անցումային շրջան, երբ ներմուծողները պետք Է ամեն եռամսյակ հայտնեն այն փաստական արտանետումների մասին, որոնք կապված են ԵՄ ներկրվող ապրանքների հետ, եւ արտասահմանում ածխածնային արտանետումների համար ցանկացած վճարումների մասին: Ընկերությունները մաքսատուրքեր վճարել կսկսեն լոկ 2026 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]