1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ուկրաինական հացահատիկի հարցով քննարկում են անցկացրել

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները 
ուկրաինական հացահատիկի հարցով քննարկում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ։

Կողմերը գոհունակություն են հայտնել հացահատիկի տեղափոխման հարցում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հացահատիկային միջանցքի համատեղ համակարգող կենտրոնի գործունեությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]