Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեկնաբանել է իր այդ քայլը:

«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն՝ առաջինը ինքդ քո առջեւ:

Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովագրված չէ խոշտանգումներից: Չեմ կրկնվի՝ նշելով մանրամասներ:

Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»,- գրել է նա։

Ավելի վաղ, Կարինե Բաղդասարյանը խիստ քննադատել էր Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրման գաղափարը, ընդգծելով, որ սեփական մշակույթի ու բնության ավերում է՝ հանուն քաղաքական որոշումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am