Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թալիբները խոստացել են թույլ չտալ հավաքագրված ահաբեկիչների տեղափոխումն Ուկրաինա

Թալիբները խոստացել են թույլ չտալ հավաքագրված ահաբեկիչների տեղափոխումն Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբները երաշխավորել են, որ իրենց հնարավորությունների սահմաններում թույլ չտա ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ ԻՊ-ի զինյալների տեղափոխումն Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Աֆղանստանի խնդրով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:

Քաբուլովը դրականորեն Է պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը թալիբների հետ շփվել Է այն հաղորդագրությունների պատճառով, որ երրորդ երկրներն Աֆղանստանում գրոհայիններ են հավաքագրում նրանց Ուկրաինա ուղարկելու համար: «Թալիբները երաշխավորել են, որ իրենք (նման բան) թույլ չեն տա իրենց իրական հնարավորությունների սահմաններում: Եվ նրանք բացարձակապես երասպաշտություն չեն անում»,-հայտարարել Է բարձրաստիճան դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Անցյալ տարի օգոստոսին իշխանության գալով՝ թալիբները խոստացել են, որ Աֆղանստանի տարածքից ոչ մի սպառնալիք չի ծագի Ռուսաստանի եւ կենտրոնասիտական երկրների անվտանգության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]