Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալիայի կոմկուսում կոչ են արել դուրս գալ Եվրամիությունից

Իտալիայի կոմկուսում կոչ են արել դուրս գալ Եվրամիությունից

 ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կորցրել Է իր սուվերենությունը, Իտալիան պետք Է դուրս գա այնտեղից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իտալիայի Կոմունիստական կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ալբերտո Լոմբարդոն:

«ԵՄ-ի ղեկավարները պարբերաբար իրենց վաճառել են Միացյալ Նահանգներին»,-ասել Է քաղաքական գործիչը, կարծիք հայտնելով, որ Հռոմը պետք Է դուրս գա ԵՄ-ից եւ հրաժարվի բոլոր պարտավորություններից, որոնք «սահմանափակում են» Իտալիայի ինքնիշխանությունը: «Հանգուցային պահը ԵՄ-ից դուրս գալն Է եւ, հետեւաբար, բոլոր պարտավորություններից, ներառյալ այդ ֆիկտիվ արժույթ եվրոն, որը վերացրել Է ազգային ինքնիշխանությունը»,-կարծում Է Լոմբարդոն: Նա նաեւ կոչ Է արել՝ Իտալիայի ինքնիշխանությունը վերականգնել սեփական արտաքին ու ռազմական քաղաքականություն վարելու ճանապարհով: «Առաջին պայմանն ինքնիշխանության համար՝ մեր տարածքը, մեր զորքերն ու մեր արտաքին քաղաքականությունը վերադարձնելն Է»,-հավելել Է Լոմբարդոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]