1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի լողի հավաքականի անդամները սկսել են ելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի լողի հավաքականի անդամները սկսել են ելույթները Եվրոպայի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հռոմում ընթացող Եվրոպայի ջրային մարզաձևերի առաջնությունում Հայաստանն ունի 4 մասնակից: Արթուր Բարսեղյանը բատերֆլայի որակավորման 50 մետրն անցել է  24, 64 վայրկյանում, որը երրորդ արդյունքն էր ությակի առաջին մրցահերթում: Բայց ընդհանուր հաշվարկով, 57 մասնակիցների ցանկումնրա ցուցանիշը  49-րդն է: Նա չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Ազատ ոճում Անի Պողոսյանը 100 մետրը հաղթահարեց 58, 58 վայրկյանում և 36 մասնակիցների միջև հանգրվանեց 33-րդ հորիզոնականում: Պողոսյանը ևս չի անցել հաջորդ փուլ:

Հայաստանի հավաքականից տղամարդկանց պայքարում հանդես են գալիս Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ), իսկ կանանց պայքարում` Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) և Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաև թիմային խառը 4x100 մ ազատ ոճում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]