Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նշվել են այն մթերքները, որոնցից հրաժարումը կամրապնդի իմունիտետը

Նշվել են այն մթերքները, որոնցից հրաժարումը կամրապնդի իմունիտետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ով հիվանդացության աճի ժամանակաշրջանում հարկ Է օրաբաժնից բացառել որոշակի մթերքները. դա կօգնի ամրապնդել իմունիտետը: Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բժիշկ-թերապեւտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան:

Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նա ճշտել Է, թե ինչի մասին Է խոսքը: Քաղցրեղենի չարաշահումը հանգեցնում Է իմունային համակարգի բջիջների ակտիվության նվազման, նախազգուշացրել Է Իգնատիկովան: «Եթե կա կոնֆետ, քաղցրաբլիթ, անուշահաց կամ օգտագործվում Է չափից ավելի քաղցր գազավորված ըմպելիք, վնաս Է հասցվում իմունիտետին: Չափից ավելի օգտագործելուց հետո ավելացված շաքարը երկու-երեք ժամվա ընթացքում նվազեցնում Է մեր իմունային համակարգի բջիջների ակտիվությունը:

Այդպիսով, մեզ մոտ նվազում Է կայունությունը վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ»,-բացատրել Է նա: Շաքարային դիաբետ եւ ածխաջրերի փոխանակման այլ խանգարումներ ունեցող հիվանդները պատկանում են բնակչության՝ վարակների համար առավել խոցելի կատեգորիաներին, հիշեցրել Է բժիշկը: Իգնատիկովան հանձնարարել Է «դեն նետել» քաղցրեղենը «մթերքների զամբյուղից» այն ժամանակաշրջանում, երբ աճում Է COVID-19-ով հիվանդացությունը: Իմունային բջիջների ակտիվության նվազմանը նպաստում Է նաեւ սպիրտային խմիչքների օգտագործումը, շարունակել Է նա:

«Ալկոհոլը նույնպես նվազեցնում Է իմունային բջիջների ակտիվությունը: Կարծիք կա, որ 50 գրամ օղին ախտահանում Է օրգանիզմը, բայց դա այդպես չԷ: Ոգելից խմիչքը միայն վնասում Է մեր օրգանիզմը»,-նշել Է Իգնատիկովան: Նրա խոսքով, ալկոհոլի անվնաս չափաբաժին չկա, ուստի օրգանիզմի իմունային պաշտպանության ամրապնդման համար ամենից լավը սպիրտային խմիչքներից հրաժարվելն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]