Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը պլանավորում է ատոմային աղազերծիչ կայան կառուցել Բուշերում

Իրանը պլանավորում է ատոմային աղազերծիչ կայան կառուցել Բուշերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները պլանավորում են Բուշերի երկու նոր Էներգաբլոկներն օգտագործել ծովի ջրի աղազերծիչ գործարան կառուցելու համար: Օգոստոսի 14-ի երեկոյան այդ մասին հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բուշերի նահանգապետ Ահմադ Մոհամադիզադեի տեղեկատվությամբ՝ ատոմային աղազերծիչ կայանի նախագծի փաստական իրականացումը կսկսվի օգոստոսի վերջին: Շինարարությանը կմասնակցի նաեւ Իրանի Ատոմային Էներգետիկայի կազմակերպությունը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Բուշերի ատոմակայանն ընթացիկ վիճակում կարող Է արտադրել ժամում շուրջ մեկ գիգավատ Էլեկտրականություն շահագործման մեջ գտնվող մեկ ռեակտորի աշխատանքի հաշվին:

Ընթացիկ պահին դա միակ գործող ԱԷԿ-ն Է Իրանում: Այն կառուցվել Է ռուսաստանյան կողմի օգնությամբ: 2014 թվականին Ռուսաստանը եւ Իրանն ստորագրել են համաձայնագիր Բուշերում եւս երկու Էներգաբլոկների կառուցման շուրջ:

Դրանք Էլ, ինչպես նշում Է Press TV-ն, պլանավորվում Է օգտագործել այդ թվում աղազերծիչ կայանքներն Էլեկրականությամբ մատակարարելու համար: Ըստ պլանի՝ դրանք կկարողանան արտադրել օրական մինչեւ 150 հազար խորանարդ մետր խմելու ջուր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]