1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԶԼՄ-ներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց. ՀՀ ԱԱԾ

ԶԼՄ-ներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ահաբեկչական 
գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ 
հրապարակելուց. ՀՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԱԾ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգության իրավիճակը հանրապետությունում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]