Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թալիբներն Աֆղանստանում իրենց կառավարման տարեդարձը տոն են հայտարարել

Թալիբներն Աֆղանստանում իրենց կառավարման տարեդարձը տոն են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժումն օգոստոսի 15-ը՝ Աֆղանստանում իրենց իշխանության հաստատման տարեդարձի օրը, հայտարարել են տոնական օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկուշաբթի օրը՝ հիջրայի 1401 թվականի ասադի 24-ին (լուսնային օրացույցով), ամերիկյան օկուպացման դեմ պայքարում Քաբուլի գրավման առաջին տարեդարձի կապակցությամբ, ըստ Աֆղանստանի Իսլամական Էմիրության (այսպես են թալիբներն անվանում իրենց կառավարությունը) օրացույցի, ամբողջ երկրում հայտարարվել Է տոնական օր»,-հայտարարել Է թալիբների աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարությունը:

Ուղիղ մեկ տարի առաջ երկրի 34 նահանգներից 33-ը գրավելուց հետո, օգոստոսի 15-ին թալիբների զինված խմբերն առանց կառավարական ուժերի կողմից դիմադրության մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, որտեղից հաջողությամբ փախան նախկին նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա նախարարների կաբինետի անդամները: Իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց երկրում «Թալիբան»-ի կողմից ձեւավորված կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]