1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ն օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր կուղարկի Արեւելյան Եվրոպայի երկրներ

ԱՄՆ-ն օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր կուղարկի Արեւելյան Եվրոպայի 
երկրներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում՝ ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր ուղարկելով Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա եւ Սլովակիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ում հաղորդել Է Հյուսիսատլանտյան դաշինքին կից ԱՄՆ-ի ներկայացուցչությունը:

«Շուրջ 2,4 հազար զինվոր կուղարկվի Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա եւ Սլովակիա՝ ՆԱՏՕ-ի արեւելյան սանմանը պաշտպանելու, դաշնակիցներին ամրապնդելու եւ հակառակորդներին կասեցնելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հունիսի 28 – 30) հայտարարել Է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա մեծացման մասին:

Բացի հիշյալ չորս երկրներից, Պենտագոնը հայտնել Է Լեհաստանում մշտական հիման վրա հինգերորդ բանակային զորակազմի շտաբը, բանակային կայազորի շտաբը եւ դաշտային թիկունքային ապահովման գումարտակը տեղակայելու մտադրության մասին: Բալթիկայի երկրներում Միացյալ Նահանգները կմեծացնի շրջափոխային ներկայությունը: Այդ փոփոխությունները ենթադրում են զրահատանկային զորքերի, օդուժի, հակաօդային պաշտպանության ուժերի եւ հատուկ նշանակության զորքերի տեղակայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]