ԱԻՆ-ը հայտնել է պայթյունի հետևանքով երրորդ զոհի անունը․ կա 17 անհետ կորած
01:34, 15 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երրորդ զոհի անունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ երրորդ զոհը 1960 թվականին ծնված Ջեմա Նազարյանն է։ Մինչ այդ ԱԻՆ-ը հայտնել էր երկու զոհի անուն՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, իսկ Ջեմա Նազարյանի անունը նշված էր անհետ կորած քաղաքացիների թվում։
ԱԻՆ-ը նաև հայտնել է, որ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։
Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում