Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծամորի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել

Մեծամորի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մեծամորի բաժնում օգոստոսի 11-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ ժամը 09.00-ի սահմաններում նկատել է, թե կրակել և վնասել են իր տան պատուհանն ու նախասրահի պատը, իսկ հատակին հայտնաբերվել է դեֆորմացված գնդակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Մեծամորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Մրգաշեն գյուղի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]