Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 139,  Արարատի ոստիկանները՝ 80 թուփ

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 139,  Արարատի ոստիկանները՝ 80 
թուփ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի 64-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պատրաստում, պահում և օտագործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 10-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները նշված տան բակում հայտնաբերել են կանեփի 139 բույս:

«Ըստ 64-ամյա տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել ու աճեցրել՝ հետագայում օգտագործելու համար:

Շիրակի մարզի քննչական վարչությունում վարույթը շարունակվում է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Աշտարակի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ:

«Արարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում: Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ: Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]