1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԻ նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր. Աբովյանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

ԱԻ նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր. Աբովյանի 
ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն (ՄՓՎ) և հրշեջ-փրկարարական ջոկատներ (ՀՓՋ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ Փրկարար ծառայության տնտեսած միջոցների հաշվին։

«Գերատեսչության ղեկավարը շրջել է նաև Եղվարդի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներով, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, զրուցել անձնակազմերի հետ, լսել նրանց առաջարկներն ու առկա հնարավոր խնդիրները:

Մարզային այցի ընթացքում Ա. Փամբուխչյանն այցելել է Հրազդան քաղաքում տեղակայված ՋԷԿ-ի հրշեջ փրկարարական ջոկատ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ նաև Հրազդանի ՀՓՋ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերջին կանգառը Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետն էր: Նախարար Արմեն Փամբուխչյանը զրուցել է խմբի անդամների հետ և վստահեցրել, որ նախարարությունը կարևորում է նրանց գործունեությունը և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:

Նշվում է, որ գերատեսչության ղեկավարի մարզային այցելությունները կրում են շարունակական բնույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]