1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայի վարչապետը չորրորդ անգամ Է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ճապոնիայի վարչապետը չորրորդ անգամ Է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 12-ին չորրորդ անգամ Է կորոնավիրուսի դեմ պատվաստում անցել: Նա ստացել Է Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկի խթանիչ դեղաչափ: Ինչպես եւ մյուս երեք դեպքերում կառավարության 65-ամյա ղեկավարի իմունացումը տեղի Է ունեցել լրագրողների ներկայությամբ: «Սա շատ կարեւոր պատվաստում Է ինչպես հենց ձեզ համար, այնպես Էլ նրանց համար, ովքեր ձեզ շրջապատում են, ուստի անպամյան պատվաստվեք չորրորդ անգամ»,- մեջբերում Է նրա խոսքը Fuji TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչով պատվաստվել Է բնակչության մինչեւ 82,1 տոկոսը, որի թիվը հասնում Է գրեթե 126 միլիոնի: Երրորդ դեղաչափն ստացել Է 63,5 տոկոսը: Միեւնույն ժամանակ 65 տարեկանից բարձր մարդկանց իմունացման մակարդակն զգալիորեն բարձր Է. երեք դեղաչափով պատվաստվել Է տարեց մարդկանց արդեն 90,5 – 93 տոկոսը: Այժմ ընթանում Է հերթական խթանիչ պատվաստման իրականացման արշավը. չորրորդ դեղաչափն ստացել Է 65 տարեկանից բարձր ավելի քան 17 միլիոն մարդ, իսկ զանգվածային իմունացումն, ինչպես սպասվում Է, կսկսվի աշնանը:

Համավարակի ամբողջ ժամանակ Ճապոնիայում կորոնավիրուսով Է վարակվել առնվազն 15,1 միլիոն մարդ, ավելի քան 34,5 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]