Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Մասիս համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Մասիս համայնքում իրականացվող 
շինարարական ծրագրերի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հանրակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների հետ միասին շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրերի իրականացման ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Արմեն Ղուլարյանը հետևել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող՝ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Արդեն իրականացվել է գոյություն ունեցող շենքի ապամոնտաժումը, և ներկայումս կատարվում են հիմքերի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

«Շրջայցի ժամանակ կոմիտեի նախագահը հետևել է նաև Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Իրականացվել են գոյություն ունեցող շենքի քանդման, հողային և հիմքերի կառուցման աշխատանքները: Ներկայումս կատարվում են հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Այցի ընթացքում արձանագրվել է, որ ծրագրերն իրականացվում են սահմանված ժամանակացույցի և բյուջետային հատկացումների համաձայն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ ծրագրերը բարձր որակով կատարելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող վերոնշյալ երկու ծրագրերից բացի, հանրակրթական, նախակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների կառուցման աշխատանքներ են նախատեսված Արարատի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Մասնավորապես՝ Դեղձուտ համայնքում կառուցվում է միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենք: Արդեն ավարտվել են հիմնակմախքի և արտաքին պատերի կառուցման աշխատանքները, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին:

Արալեզ համայնքում կառուցվելու է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Հայտարարված է շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը:

Ընթացիկ ծրագրերից է Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարման փուլում է:

Արարատի մարզում նախատեսված է ևս 3 շինարարական ծրագիր, որոնք դեռ չեն մեկնարկել: Կատարվելու է «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի, Բարձրաշենի միջնակարգ դպրոցի և Վեդիի ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]