Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բայդենի հարկային նախաձեռնությունը նոր առեւտրական ճակատամարտով Է սպառնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ. El Pais

 Բայդենի հարկային նախաձեռնությունը նոր առեւտրական ճակատամարտով Է սպառնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ. El Pais

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային խթանման նախաձեռնությունը, որն առաջ Է տանում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, կարող Է վերաճել նոր առեւտրական ճակատամարտի Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ: Օգոստոսի 11-ին այդ մասին հաղորդել Է իսպանական El Pais թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ թերթի տեղեկատվության՝ առաջարկությունն արդեն հավանության Է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում, սակայն դեռ հաստատման Է սպասում Ներկայացուցիչների պալատի կողմից: Ինչպես կարծում Է ԵՄ-ն, ներկայիս խմբագրությամբ նախաձեռնությունն «ակնհայտորեն խտրական Է» այն Էլեկտրամոբիլների նկատմամբ, որոնք արտադրվում են Միությունում, հրատարակությանը հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը: Դրա հետեւանքով ԵՀ-ն գրավոր եւ բանավոր ձեւերով ամերիկյան կողմից ահանջել Է տեքստից հանել այդ «խտրական կետերն՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաներին համապատասխանությունը երաշխավորելու համար»: Ինչպես գրում Է թերթը, ոչ ոք չԷր սպասում, թե Սպիտակ տուն Բայդենի լոկ գալուստը կլուծի բոլոր առեւտրական վեճերը Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ: Սակայն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հետ հարաբերություններն Ատլանտիկայի երկու կողմերում բարելավվել են, եւ մի շարք տարաձայնություններ սկսել են կարգավորվել: Ըստ El Pais-ի վարկածի՝ օգտվելով նախաձեռնությունների փաթեթից, որոնք նպատակաուղղված են գնաճի նվազմանը, Միացյալ Նահանգների իշխանությունները ներառել են ԱՄՆ-ում Էլեկտրամոբիլների արտադրության խթանման միջոցներ:

«ԵՄ-ն համաձայն Է, որ հարկային վարկերը կարող են կարեւոր խթան ծառայել Էլեկտրամոբիլների պահանջարկի առաջմղման համար»,- կարծում են Միության ներկայացուցիչները: Սակայն Բրյուսելին անհանգստացնում Է, որ հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն ստանալու համար գոյություն ունեն պահանջներ, որոնք գործում են ոչ հօգուտ ԵՄ-ում արատադրվող Էլեկտրամոբիլների եւ բաղադրիչերի: Վաշինգտոնի պահանջներից մեկն այն Է, որ ավտմոբիլի եւ դրա մասերի ստեղծման համար օգտագործվող օգտակար հանածոներն արդյունահանվեն ԱՄՆ-ում, վերամշակվեն այնտեղ կամ ստացվեն այն երկրներից, որոնց հետ ԱՄՆ-ն ազատ առեւտրի համաձայնագիր ունի: Մյուս պայմանը, որը Բրյուսելը նույնպես համարում Է խտրական, նախատեսում Է, որ հարկային արտոնությունները, որոնք 2028 թվականին կհասնեն 100 տոկոսի, կտարածվեն այն կուտակիչների եւ փոխադրամիջոցների վրա, որոնք հավաքվում են երկրում: Ինչպես կարծում են ԵՄ-ում, ամերիկյան նախաձեռնությունը «նպաստում Է որոշ երկրների, որոնք հարուստ են հանքային պաշարներով, կուտակիչների ատադությանը եւ ավտոմոբիլների հավաքմանը Հյուսիսային Ամերիկայում ի վնաս ԵՄ-ի այն արտադրանքի, որն արտահանվում Է ԱՄՆ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]