Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Կասպից ծովի ջրատարածքում տեղի Է ունցել Թուրքմենստանի ռազմածովային ուժերի զորահանդեսը

Կասպից ծովի ջրատարածքում տեղի Է ունցել Թուրքմենստանի ռազմածովային ուժերի զորահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի ջրատարածքում տեղի Է ունեցել զորահանդես Թուրքմենստանի ռազմածովային ուժերի, Պետական սահմանապահ ծառայության, ներքին գործերի եւ ազգայն անվտանգության նախարարությունների տարբեր տիպի նավերի, մարտական կատերների եւ նավակների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, զորահանդեսն ընդունել Է Թուրքմենստանի նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերդար Բերդիմուհամեդովը, օգոստոստի 11-ին հաղորդել Է «Նեյտրալինի Տուրկմենիստան» թերթը: Զորահանդեսը բացել Է Arkadag սահմանապահ պահականավը, դրան հետեւել են ռազմածովային ուժերի հիմնական հարավածային ուժերը՝ Edermen եւ Gaэratly հրթիռակիր կատերները: Զորահանդեսային շարքով նաեւ անցել են 10 պահականավեր:

Ինչպես նշել Է հրատարակությունը, նավերը նախատեսված են թշնամու ստորջրյա, վերջրյա եւ օդային թիրախների դեմ մարտ մղելու, ինչպես նաեւ որոնողական-փրկարարական գործողությունների, հետախուզության եւ նավերի հսկման համար: Ցուցադրվել են Umman եւ Asuda հիդրոգրաֆիական նավերը, որոնք օգտագործվում են ծովի հատակի ռելիեֆի հետազոտման, ստորջրյա տեսա- եւ լուսանկարահանումների, ծովի ջրի բաղադրության ուսումնասիրման համար:

Ընդամենը ստուգատեսին մասնակցել Է շուրջ 30 նավ: Ինչպես նշում Է թերթը, Բերդիմուհամեդովը նշել Է Կասպից ծովում ազգային նավատորմի ստուգատեսի բարձր մակարդակը: Նա ընդգծել Է, որ պետությունը կշարունակի առանձնահատուկ ուշադրություն նվիրել ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական բազայի ամրապնդմանը, զինվորական ծովայինների պրոֆեսիոնալիզմի բարձրանցմանը, ծվային սահմանների հուսալիության եւ անձեռնմխելիության ապահովմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]