Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները Կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները 
Կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նամակը համատեղ ստորագրել են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և  օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020 թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։

Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Ի թիվս այլնի, նամակի հեղինակները նաև ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղավնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի աղաղակող խախտում է։

Անդրադառնալով հիշյալ գրությանը՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ  Քոլոքոսյանը հայտարարել է․

«Ավստրալիահայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ջոնաթան Օդեային և Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիվ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ փորձելով կանխել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]