Կարճաղբյուրում կազմակերպվել է լողափնյա ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար
11:50, 11 Օգոստոս 2022
ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ Սեւանա լճի մերձափնյա տարածքում անցկացվեց լողափնյա ֆուտբոլի մինչեւ 13 տարեկան դպրոցականների մարզային մրցաշար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել են Սեւան, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս համայնքների հավաքական թիմերը: Հաղթող է ճանաչվել Վարդենիսի հավաքականը, որն էլ նվաճել է ՀՖՖ գավաթը։ 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մարտունու եւ Սեւանի թիմերը։
Պարգեւատրման արարողությանը մասնակցել է Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում