Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը․ Սանոսյան

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է 
ասֆալտի երրորդ շերտը․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2 միլիարդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի  հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը Կառավարության օգոստոսի 11-ի նիստի ժամանակ ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ներկայացվող նախագծով առաջարկում ենք ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ և երեք հատվածներում իրականացնել կամ ավարտել ճանապարհաշինարարական աշխատանքները (Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի  հատվածների)։

Ընդհանուր առմամբ՝ նախագծով 2 միլիարդ 734 միլիոն դրամ է նախատեսված, որից 2 միլիարդ 609 միլիոն դրամը շինարարական աշխատանքների համար, 25 միլիոն դրամը տեխնիկական հսկողության համար, 19 միլիոնը դրամը հեղինակային հսկողության համար»,- ասաց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածին՝ նշելով, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը ֆորսմաժորային իրավիճակում  շահագործման հանձնվեց, հետագայում ճանապարհը շատ լուրջ խնդիրներ ունեցավ։

«Եվ մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրները մեծ լուծվել է, և մնացել է 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց վարչապետը։

Գնել Սանոսյանը իր հերթին նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և հավանաբար օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն և կարվի ասֆալտապատում։

«Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք, հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար»,- ասաց Սանոսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]