Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

ԳՅՈՒՄՐԻ,  11  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին օգոստոսի 12-ին բոլորին հրավիրում է միասին նշելու Երիտասարդության միջազգային օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը Գյումրիում իրականացնելու է  տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված տոնին։

Ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ միջոցառումները նախատեսվել են՝ հաշվի առնելով երիտասարդների ցանկությունն ու նախասիրությունները: Տոնին նվիրված միջոցառումները կմեկնարկեն օգոստոսի  11-ին՝ հանրային տեղեկատվական արշավով, որի ընթացքում  կամավորները կշրջեն Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերում, բնակիչներին կտեղեկացնեն Երիտասարդության միջազգային օրվա մասին, կշնորհավորեն անցորդներին, կտեղեկացնեն սպասվելիք միջոցառումների մասին: Անցորդներն էլ հնարավորություն կունենան լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով և ստանալ իրենց լուսանկարը:

Հաջորդ օրը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում  կանցկացվի «Չկոնֆերանս»՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը», «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին կհաջորդեն տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով ընթացող աշխատարաններ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ: Ավելի ուշ կկայանա  ԷՔՍՊՈ–տոնավաճառ՝  տարբեր ուսումնական հաստատությունների և ընկերությունների կողմից կրթական և աշխատանքային հնարավորությունների ներկայացում: Միջոցառումները կեզրափակվեն ժամանցային ոչ ֆորմալ հավաքով:

«Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը,  2015 թվականից սկսած, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այս տարի նույնպես օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ հանդես է գալիս մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ»,- եզրափակեց Մարիամ Ղարագյոզյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am