Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիան`չինական քաղաքակրթության բնօրրան

Սիան`չինական քաղաքակրթության բնօրրան

ՍԻԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական Շանսի նահանգը և դրա մարզկենտրոն Սիան քաղաքը համարվում են չինական քաղաքակրթության բնօրրանը. այստեղից է սկիզբ առել նաև Մետաքսի ճանապարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Սիան քաղաք: Լինելով Չինաստանի ամբողջ պատմության կիզակետում՝ այժմ Սիան քաղաքը վերածվում է արդիական մեգապոլիսի, որը նորից կդառնա Մետաքսի ճանապարհի սկիզբը: Այն անտիկ աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն էր, իսկ այսօր կարելի է համարել «Չինաստանի հոգին»: Քաղաքը, որը եղել է կայսերական Չինաստանի 13 արքայատոհմերի մայրաքաղաքը, մեր օրերում Չինաստանի հյուսիսը հարավի,  արևմուտքն արևելքի հետ կապող օղակ է: Սիանից զատ Շանսի նահանգն ունի ևս 9 մեծ քաղաքներ, որոնք իրենց ապագայի տեսլականում կլինեն արդիական տեխնոլոգիաների ներուժն օգտագործող բազմաֆունկցիոնալ քաղաքներ: Շանսի նահանգում բնակվում է 39,5 միլիոն մարդ (2020 թվականի տվյալներ):

Սիան քաղաքն ունի ավելի քան 2000  տարվա պատմություն: Սիանն այն բացառիկ քաղաքներից է, որտեղ պահպանվել է անտիկ քաղաքը պաշտպանող քաղաքային պարիսպը, որը քաղաքի այցեքարտերից մեկն է: Սիանի բնակչության համար քաղաքի առանձնահատկության և ինքնատիպության օրինակ են նաև «Զանգերի աշտարակը» և «Թմբուկների աշտարակը»:  Երկու կոթողներն էլ Մինգ դինաստիայի ժառանգությունն են:

Մարզկենտրոն Սիանի բնակչությունն այժմ 12 միլիոնից ավել. այն կարևոր տնտեսական կետերից մեկն է ամբողջ Չինաստանում, քանի որ այստեղ է տեղակայված առևտրա-լոգիստիկ կենտրոնը: Այն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտիմեկ ճանապարհ» գաղափարի հիմնական կենտրոններից մեկն է: 2008 թվականին հիմնադրված առևտրա-լոգիստիկ կենտրոնը իր ուրույն տեղ ունի Չինաստանի տնտեսական կյանքում:

Սիանի զարգացման համար կարևոր ներդրում է նաև երկաթուղային արհեստագործատեխնիկական ինստիտուտը, որտեղ բարձրագույն կրթություն են ստանում 12 հազարից ավելի ուսանողներ, ինչպես նաև 5000-ից ավել առցանց դասընթացների մասնակիցներ:

Սիանը բազմադարյա պատմության կրող քաղաք է, որտեղ մեկտեղվում են կայսերական դինաստիաների մշակութային գլուխգործոցները, ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող կոթողներն ու տեխնոլոգիական նորարարությունները: Սիանը քաղաք է, որն անցյալի փորձով ապագան կերտելու բացառիկ պարգև ունի:

Լուսանկարները` Վարվառա Հայրապետյանի

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]