1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բեռնը և Կիևն ավարտել են Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու շուրջ բանակցությունները

Բեռնը և Կիևն ավարտել են Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու շուրջ 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարությունը:

«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանում: Համապատասխան բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի», - ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից երկիրը պատրաստ է կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև բովանդակային և փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]