Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օսթինը հավաստել Է Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի զորքերի շրջափոխման որոշումը

Օսթինը հավաստել Է Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի զորքերի շրջափոխման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հետամուտ Է Բալթիկայի երկրներում զինածայողների շրջափոխում կատարելու հանձնառությանը՝ ՆԱՏՕ-ի աեւելյան թեւի ամրապնդման համար: Օգոստոսի 10-ին այդ մասին Ռիգայում հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Լատվիայի պաշտոնակից Արտիս Պաբրիքսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք լսել եք, թե ես ինչպես եմ հայտնել Բալթիկայի երկրներում, այդ թվում Լատվիայում, ուժերի լիակատար շրջափոխում կատարելու պարտավորությունների մասին: Ուրեմն, մենք կզբաղվենք դրանով: Երբեմն մենք կօգտագործենք Լեհաստանում կամ Ռումինիայում բրիգադների կազմի ուժերը: (…) Մենք կարող ենք կատարել Եվրոպայի այլ երկրներից ուժերի շրջափոխում, ինչը մենք արդեն արել ենք եւ շարունակում ենք անել: Նաեւ մենք արագորեն զինվորականների կտեղափոխենք ԱՄՆ-ից:

Այս կերպ մենք կարող ենք կատարել շրջափոխում եւ պարտավորվում ենք դա անել»,- ասել Է Օսթինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր Է տարածաշրջանում անցկացնել մի քանի զորավարժություններ: «Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում եւ արեւելյան թեւում»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]