Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վեր

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վեր
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 771-ով՝ մեկ օր առաջվա 16 325-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 24 072 հիվանդ: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 770 657 դեպք:

Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 56՝ մեկ օր առաջվա 60-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 382 902 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 14 552՝ մեկ օր առաջվա 13 092-ի դիմաց, մինչեւ 18 075 720, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]