1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանները բացահայտել են Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կատարված ավազակությունը

Ոստիկանները բացահայտել են Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում 
կատարված ավազակությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները բացահայտել են օգոստոսի 6-ին Երևանի Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում կատարված ավազակությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում աշխատակցին վախեցրել և գումար են վերցրել: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:
Խանութի վաճառողուհին տվեց հաղորդում, որ անհայտ անձը, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է, նախնական տվյալներով, 520 հազար դրամ ու փախել:

Տարածքային քննչական մարմնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հայտնի դարձավ, որ հափշտակությունը կարող է կատարած լինի մայրաքաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 8-ի առավոտյան, ժամը 8.10-ին, իր տան մոտ տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին և տվեց խոստովանական ցուցմունք:

Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]