Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ՊՎԾ ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունը առաջին կիսամյակում կազմել է 182 տեղեկանք

ՀՀ ՊՎԾ ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունը 
առաջին կիսամյակում կազմել է 182 տեղեկանք

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից վերոնշյալ օրենքով Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորությունների շրջանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են վերլուծական աշխատանքներ պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում, Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց և ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՎԾ-ից՝ արդյունքում հայտնաբերված ռիսկերի վերաբերյալ կազմվում են վերլուծական տեղեկանքներ և տրամադրվում Ծառայության ոլորտային մասնագիտական ստորաբաժանումներին՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարականի համաձայն մշտադիտարկումներ և/կամ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

«Հարկ է նշել նաև, որ Ծառայության կողմից ամենօրյա մշտադիտարկման ներքո է նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական հիմնարկների կողմից Կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի կատարման գործընթացը: Ծառայության մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների շրջանակներում Ծառայությանը հասանելի տեղեկատվական բազաներից արտածվում և մշակվում են վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունները: 

Բացի ամենօրյա պարբերականությամբ իրականացվող վերահսկողական գործառույթներից, Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից իրականացվում են նաև առանձին վերահսկվող օբյեկտների նկատմամբ մշտադիտարկման աշխատանքներ: 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում  կազմվել են թվով 182 վերլուծական տեղեկանք, որոնցից թվով 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված: Միաժամանակ, նույն ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմվել են թվով 6 տեղեկանքներ: Վերոնշյալ տեղեկանքների հիման վրա Ծառայության ղեկավարի հանձարարականների համաձայն մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հետագա վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, ներկայումս Ծառայության կողմից կատարված վերլուծությունների հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում և Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ՊՎԾ-ն ներկայացրել է նաև կատարված աշխատանքների ցանկից մի հատված. վարչության կողմից իրականացված   մշտադիտարկումներից են՝

  • «Հայփոստ» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,
  • «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,
  • Թվով 3 անշարժ գույքի գործարքների մասով իրականացված մշտադիտարկում,
  • «Ռեակտիվ շարժիչների համար վառելիքի (ավիավառելիք)» ներմուծման գործընթացի վերաբերյալ իրականացված մշտադիտարկում։

Ըստ աղբյուրի՝ վարչության կողմից 2022թ․ առաջին եռամսյակում իրականացված թվով 182 վերլուծություններից են, մասնավորապես՝

  • «Քրեակատարողական Բժշկության Կենտրոն» Պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության վերաբերյալ վերլուծություն, 
  • ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. «Ծխախոտ», «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,
  • ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման մասով վերլուծություն,
  • «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • «ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2020-2021 թթ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված  ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,
  • «ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի 2019-2021թթ. գործունեության վերաբերյալ» վերլուծություն,
  • «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից  2020-2021թ․ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված  ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,
  • «ՀՀ աշխատանքի և սոց.հարցերի նախարարության կողմից 2020-2021թթ ընթացքում դրամաշնորհի ձևով հատկացված ֆինանսական աջակցության շրջանակներում իրագործված միջոցառումների վերաբերյալ» վերլուծություն,
  • «Էկենգ» ՓԲԸ-ի 2019-2022 թթ․ գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,
  • «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»  ՊՈԱԿ-ի վերաբերյալ վերլուծություն,
  • «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,
  • «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • «ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ» համայնքի կողմից իրականացված ԱՄ-ՍՀ-ԳՀԱՇՁԲ-21/01 գնման պայմանագրի վերաբերյալ վերլուծություն,
  • «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • Ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման նպատակով անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և տեղեկանքների տրամադրում համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներին,
  • ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի ծրագրերի և միջոցառումների ծախսային մասերի վերլուծության արդյունքում առանձնացվել են 144 ռիսկային միջոցառումներ և կազմվել են 144 վերլուծական տեղեկանքների նախագծեր։ 

Նշվում է, որ ՀՀ ՊՎԾ-ն հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]