Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանում հայտարարել են, որ Ջոնսոնի այցը Վարշավա հուլիսին չի կայացել Լոնդոնի խնդրանքով

Լեհաստանում հայտարարել են, որ Ջոնսոնի այցը Վարշավա հուլիսին չի կայացել Լոնդոնի խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ-բրիտանական կոնսուլտացիաները, որոնք պլանավորված Էին հուլիսի 11-ին Վարշավայում, Լոնդոնի կողմից չեղյալ են հայտարարվել վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտնաթողությունից հետո: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել Է Լեհաստանի կառավարության տեղեկատվական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստսի 8-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել Է, որ Ջոնսոնի այցը Լեհաստան հուլիսի 11-ից հետաձգվել Է օգոստսի 8-ին, բայց չի կայացել, քանի որ Լեհաստանի կառավաության ղեկավարը ժամանակ չի գտել բրիտանացի պաշտոնակցի հետ հանդիպման համար: «Լեհ-բրիտանական կոնսուլտացիաները պետք Է տեղի ունենային հուլիսի 11-ին Վարշավայում: Բրիտանական կողմի խնդրանքով եւ պաշտոնաթողության մասին վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումից հետո դրանք (կոնսուլտացիաները) չեղյալ են հայտարարվել եւ կկազմակերպվեն Մեծ Բրիտանիայում նոր նախարարների կաբինետ կազմվելուց հետո»,- նշված Է Լեհաստանի կառավարության հաղորդագության մեջ: Ջոնսոնը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնելու մասին հայտարարել Է հուլիսի 7-ին, երբ նրա կառավարությունը ցուցադրաբար լքել Է գրեթե 60 մարդ:

Նա նաեւ հայտնել Է, որ կթողնի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտնը, հենց որ ընտրվի թորիների նոր առաջնորդ, որը կգլխավորի կառավարությունը: Դա պետք Է տեղի ունենա սեպտեմբերի 5-ին, իսկ նոր վարչապետ կդառնա կա՛մ արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը, կա՛մ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Պահպանողականների առաջնորդի ընտրության արդյունքը կորշեն կառավարող կուսակցության գրեթե 200 հազար անդամները փոստով քվեարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]