Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ մահացել է

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը (վարորդ՝ Ա. Ժ.) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ք., ծնված 1963 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից այգում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Freightliner» մակնիշի բեռնատարի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Բ.-ին (ծնված 1972 թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև դուրս են բերել վարորդի, ուղևորներ՝ Ա. Հ.-ի (ծնված 1953 թ.), Ս. Հ.-ի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]