1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ

Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ԱՄՆ-ի ղեկավարի գրաֆիկը, որը հրապարակվել Է Սպիտակ տան կողմից:

«Օրվա երկրորդ կեսին նախագահը հանդես կգա խոսքով եւ  փաստաթղթեր կստորագրի Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրությունները վավերացնելու վերաբերյալ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգների Սենատը քվեարկել Էր (95 կողմ, մեկ դեմ) ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին: Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը ներկայացրել են մայիսի 18-ին:

Հայտերի քննարկումն արգելափակել Էր Թուրքիան, սակայն ավելի ուշ Անկարան հանել Է առարկությունը: Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում Է ընդունել սկանդինավյան երկրներին հրավիրել դաշինքի կազմ: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ վավերացման գործընթացը կարող Է տեւել մինչեւ մեկ տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]