Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների միջև փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը։ Գոհունակությամբ եմ հիշում 2019 թվականին մեր փոխադարձ այցերը, որոնք Հայաստանի և Սինգապուրի միջև  համագործակցությունը բարձրացրեցին նոր մակարդակի։

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս՝ համաձայն մեր երկկողմ պայմանավորվածությունների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]