Չինաստանը ներսից. Տերակոտե բանակը
ՍԻԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի այցեքարտերից մեկը Շանսի նահանգի մայրաքաղաք Սիան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տերակոտե բանակն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերակոտե բանակը չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8000 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանումն է:
Արձանիկները թաղվել են Ցին դինաստիայի առաջին կայսր Ցինի հետ: Ավանդության համաձայն՝ արձանները թաղելու նպատակն այն է եղել, որ դրանք պետք է ուժ հաղորդեին կայսերը և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։
Անձանիկների համախումբը հայտնաբերվել և թանգարանի է վերածվել 1975 թվականին: Թանգարանում առկա են 8000-ից ավելի գտածո-արձանիկներ, որոնցից ոչ մեկը չի կրկնում նախորդին:
1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ -ի 11-րդ համագումարի ժամանակ Տերակոտե բանակը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես «Ցին դինաստիայի առաջին կայսեր դամբարանի» համալիրի մի մաս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում