Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրից հետո երկու առաջատար կա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրից հետո երկու առաջատար կա

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի ավարտից հետո առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտ»-ը և «Ուրարտու»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը: «Ուրարտու»-ն 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակ»-ի դարպասը, Երևանի «Ալաշկերտ»-ն էլ 2-0 հաշվով հաղթել է Երևանի «Արարատ»-ին: «Վան»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2, իսկ «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել էր:

Պրեմիեր լիգայի երրորդ տուրում միմյանց դեմ կմրցեն` «Արարատ»- «Արարատ-Արմենիա», «Լեռնային Արցախ»-«Ալաշկերտ», ԲԿՄԱ- «Նոա», «Փյունիկ»-«Շիրակ», «Ուրարտու»- «Վան» զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 6-ական միավորով «Ալաշկերտ»-ը և «Ուրարտու»-ն են: 4 միավոր ունի «Վան»-ը, 3-ական` «Լեռնային Արցախ»-ը, «Շիրակ»-ը, «Արարատ»-ը: Ընդամենը մեկ միավոր է հավաքել ԲԿՄԱ-ն և դեռևս միավոր չունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Փյունիկ»-ը և «Նոա»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]