Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՖԻԴԵ-ի նախագահը վերընտրվել է պաշտոնում

ՖԻԴԵ-ի նախագահը վերընտրվել է պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արկադի Դվորկովիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու` գործող նախագահ ռուս Արկադի Դվորկովիչը և ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը: Դվորկովիչը վերընտրվել է նախագահի պաշտոնում 156 կողմ ձայնով` 179 քվեարկողներից:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններն անցկացվել են Հնդկաստանի Չենայ քաղաքում, որտեղ ընթանում են կանանց և տղամարդկանց Համաշխարհային Օլիմպիադաները:

Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից: ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ է ընտրվել աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]