Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին Սիսիանում հայտնաբերել է գերբեռնված 18 բեռնատար

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին Սիսիանում հայտնաբերել է 
գերբեռնված 18 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանգստյան օրերին շուրջօրյա գրաֆիկով ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից։

«Հանգստյան օրերին՝ օգոստոսի 6-ին և 7-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 218 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 18  տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։  

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Տեսչական մարմինը ՀՀ տարածքում ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող  կազմակերպություններին ու անհատ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է  փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]