Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ձգձգում Է Բրազիլիային Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի քննարկումը. Reuters

 ԱՄՆ-ը ձգձգում Է Բրազիլիային Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի քննարկումը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը մի քանի ամիս շարունակ արգելակում Է հարավամերիկյան հանրապետությանը Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի վերաբերյալ բրազիլական պահանջի քննարկումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ:

«Կապիտոլիումի բլրին չեն շտապում, եւ մոտ ժամանակներս գործը տեղից չի շարժվի»,- մեջբերում Է գործակալությունն իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքը: Reuters-ի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է շուրջ 100 միլիոն դոլար գումարի գործարքին, որի առարկան 220 միավոր զենքն Է: Ինչպես ճշտվում Է, համապահասխան պահանջը Բրազիլիան ուղակել Է տակավին Սպիտակ տան նախորդ վարչակազմին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]