Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցությունն ընթացավ հագեցած օրակարգով

Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցությունն ընթացավ 
հագեցած օրակարգով

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ եւ առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, որոնք բխում էին նախորդ խորհրդակցության ժամանակ  տրված հանձնարարականների բովանդակությունից։ Մարզպետարանի համապատասխան ստորաբաժումների ղեկավարները զեկուցեցին մարզի համայնքների բյուջեների  սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության մշտադիտարկման եւ օրինախախտումներ դեմ ձեռնարկված միջոցառումների, հանքավայրերի շահագործման, ընդերքօգտագործման ընդհանուր վիճակի, բնապահպանության բնագավառում բացահայտված օրինախախտումների, անասունների համար ամառային փարախների կառուցման աշխատանքներին խոչընդոտող հանգամանքների, ճանապարհաեզրերին իրականացվող առեւտուրն անվտանգ գոտիներ տեղափոխելու, առողջության առաջնային պահպանման օղակում գործող հաստատությունների շենքային պայմանների ընդհանուր վիճակի, մարզային ենթակայության հիմնարկների 2022 թվականի կիսամյակային հաշվետվության ներկայացման, հաշվապահների վերապատրաստման, առողջապահական հաստատություններում դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի ճշգրտման, ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի հետ համագործակցության, համավարակի եւ այլ հիվանդությունների դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների, մեծ մակերեսներով խոտհարքեր վարձակալած, սակայն ներդրումային  ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված պայմանագրերը սահմանված կարգով լուծարելու, մարզի համայնքներում ընթացքի մեջ գտնվող կամ մեկնարկած ներդրումային ծրագրերի ընդհանուր վիճակի, 2022 թվականին մարզի հանրակրթական դպրոցներից բուհեր ընդունված շրջանավարտների ընդհանուր թվի եւ մասնագիտական ուղղվածությունների մասին տեղեկատվության ներկայացման հետ կապված հանձնարարականների մասին։

Խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ։ «Հարկավոր է ներկայացնել մարզի ճանապարհաշինության, առողջապահության, կրթության ոլորտներում առաջիկա տարիներին առաջնահերթ ու հրատապ ծրագրերի ցանկը, աշխատանքներ տանել դասագրքերի բաշխման, սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցականներին գրենական պիտույքներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու, սուբվենցիոն եւ ներդրումային ծրագրերի կազմման եւ նախապատրաստման համար Վարդենիս համայնքին խորհրդատվական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերելու ուղղություններում»,-հանձնարարեց մարզպետ Կարեն Սարգսյանը։         

Խոսրով  Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]