Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում

Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում Է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված Է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում Է, որ Գուտերիշը «բարձր Է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ:

Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ Է մտել 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]