1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ-ում հանցագործություններից վնասը կտրուկ աճել Է 2022 թվականի առաջին կիսամյակում

ՌԴ-ում հանցագործություններից վնասը կտրուկ աճել Է 2022 թվականի առաջին կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում տարբեր հանցագործություններից վնասի կտրուկ աճ Է նշվել 2022 թվականի առաջին կիսամյակում՝ անցյալ տարվա համապատախան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ գրեթե կես տրիլիոն ռուբլի կամ ավելի քան 2,5 անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

«Այս տարվա անցած վեց ամսվա ընթացքում կտրուկ ավելացել Է հանցագործությունների պատճառով նյութական վնասի չափը՝ 222 միլիարդից մինչեւ 494 միլիարդ ռուբլի»,-Կրասնովն ասել Է «Կոմերսանտ»-ին տրված հարցազրույցում: Մինչդեռ, նշել Է նա, «հաշվի առնելով դատախազների կողմից ձեռնարկված միջոցները՝ իրավապահ մարմինների կողմից առգրավվել Է ունեցվածք, փող, 224 մլրդ ռուբլի ընդհանուր գումարի կամ 442,2 տոկոսով ավելի թանկարժեք իրեր՝ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ»: Կալանքի տակ դրված ունեցվածքի արժեքը գրեթե կրկնակի ավելացել Է՝ հասնելով 129 մլրդ ռուբլու, հավելել Է հսկիչ գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]