1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-27/22. Հուսիկ Արա, Քինգ, Պետրոսյան, Շիրակացի

«Նոր գիրք»-27/22.  Հուսիկ Արա, Քինգ, Պետրոսյան, Շիրակացի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Հուսիկ Արա, «Կորած սերունդ»

                                     

Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները՝ թեմատիկ ընտրությամբ, որն Ազգային զարթոնքի, Արցախյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների և մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

                       Թարգմանական գրականություն. Սթիվեն Քինգ, «Փայլատակում»

                              

«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…Թարգմանությունն անգլերենից` Լուսինե Ղալումյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

      Մանկապատանեկան գրականություն. Էլիզաբեթ Պետրոսյան, «Ինչու է խոտը կանաչ»

                          

«Ինչու է խոտը կանաչ» պատկերազարդ գիրքը լավագույն նվերն է հետաքրքրասեր երեխաների ու նրանց ծնողների համար: Ավելի քան հարյուր հարցերն այստեղ դասակարգված են ըստ թեմաների ու բաժինների, որոնց անցումներում կգտնեք անակնկալ վիկտորինաներ, հանելուկներ ու խաղեր: Պարզ, հասկանալի և ինֆորմատիվ այս գիրքը, որն անհամեմատ մատչելի գին ունի, արդեն իսկ հասցրել է սիրվել հարյուրավոր ընթերցողների կողմից: Խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

            Փաստավավերագրական գրականություն. Անանիա Շիրակացի, «Աշխարհացույց:            Տիեզերագիտություն: Այլ աշխատություններ»

                      

Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները:

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»,- գրել է նա: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]