Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանի բանակը հայտնել Է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին

Չինաստանի բանակը հայտնել Է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 8-ին կշարունակի զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում: Այդ մասին ասված Է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու հայտարարության մեջ:

«Օգոստոսի 8-ին մարտական հրամանատարության Արեւելյան գոտին կշարունակի համատեղ զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում»,- ասված Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթի համաձայն՝ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում եւ ծովում հարձակողական գործողություններ: ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Առեւելյան գոտին Թավյանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում Է արդեն երկրորդ օրն անընդմեջ:

Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվաի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոտւսի 7-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]