1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զովաբեր գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ

Զովաբեր գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 6-ին, ժամը 10։34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ կուտակած գազից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը (մոտ 10 քմ), վնասվել՝ հյուրասենյակի գույքը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Տ․ Մ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]