Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Երևանի քաղաքապետը մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի և բակային տարածքների բացմանը

Երևանի քաղաքապետը մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի և բակային 
տարածքների բացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան հերթական մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

80-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նախագծի շրջանակում կատարվել են ամրացման, ջերմամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, ամբողջությամբ արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը:

Շենգավիթում հարմարավետ միջավայր է ստեղծվում նաև բակային տարածքներում: Վեցում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագրի հարցում մոտեցումը հստակ է՝ ընտրված է համաչափ զարգացման սկզբունքը:

 «12 բակ ևս առաջիկայում վերանորոգման համար կդրվի մրցույթի: Ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք տասնամյակներ շարունակ երբևէ չեն հիմնանորոգվել: Աշխատանքները միտված են համաչափ զարգացման մեր որդեգրած քաղաքականությանը, որպեսզի բնակիչները տեսնեն ու զգան, որ հերթը հասել է նաև իրենց բակին, այլ ոչ թե միայն Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքներն ենք բարեկարգում: Մենք, ըստ էության, կյանքի ենք կոչում մեր նախընտրական խոստումը»,- նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Զրուցատաղավարներ, նստարաններ, մանուկների համար հատուկ գորգերով խաղահրապարակներ, ճեմուղիներ ու կանաչ գոտի: Փուլ առ փուլ իրականացվող ծրագրերի շրջանակում տասնյակ ավտոտնակների, ինքնաշեն կառույցների ու զավթած տարածքների փոխարեն բակերը դառնում են հանգստի հարմարավետ գոտիներ: 

«Մենք բակերը պետք է վերադարձնենք բնակիչներին, իհարկե, շատ դեպքերում հենց բնակիչների կողմից են բակերում տարբեր շինարարական աշխատանքներ կատարվել, ավտոմեքենաների համար տարածքներ են կառուցվել: Մենք հաստատակամ առաջ ենք շարժվում, այս տարի աննախադեպ քանակությամբ բակեր կբարեկարգենք ամբողջ Երևանում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երեխաների առօրյան լավ միջավայրում անցնի»,- նշել է քաղաքապետը: 

Տրամադրող միջավայրն ու բարեկարգ բակը յուրահատուկ տրամադրություն են ստեղծում բնակիչների հանգստի համար: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսուհետ համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]