Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

COVID-19. ՌԴ-ում օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 ամսվա առավելագույն ցուցանիշին

COVID-19. ՌԴ-ում օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 
ամսվա առավելագույն ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19 հազար 974 դեպք: Նախորդ օրվա համեմատ նկատվում է դեպքերի ավելացում: Նախորդ օրը գրանցվել էր 18 հազար 555 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա կտրվածքով վարակվածների թիվը հետո մոտենում է մարտի 30-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշներին: Նշված ժամանակահատվածից մինչ այսօր առավելագույն ցուցանիշը եղել է 20 հազար 145: 

Համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու 18 692 396 դեպք է գրանցվել: Ապաքինվել է 18 030 626  մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]