Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվել է 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ

Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվել է 100 հակ ծղոտ և մոտ 
10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն оգոստոսի 5-ին, ժամը 13:03-ին տեղեկություն է ստացել, որ Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր և խոտածածկույթ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]